воскресенье, 28 августа 2016 г.

24 սյուն


Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակայքում: Ավերվել է 1679 թ.-ի աղետաբեր երկրաշարժից և նորից վերականգնվել է 1828-1829 թթ.-ին՝ Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք:Տնաիքը ծածկված է բազալտե սալիկներով: Պալատական համալիրը բաղկացած է եղել մի քանի շենքից։ Պեղումների հետևանքով բացվել են պալատական շենքի, նկուղային հարկի և հիմքերի մնացորդները։Գառնու բերդը, իր հզոր պաշտպանական համակարգով, անառիկ ու անմատչելի է եղել ժամանակի տեխնիկայի համար։2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։Բացի Գառնու հեթանոսական տաճարից,որը կառուցվել է Միհր աստծու պատվին այստեղ գտնվում են նաև Սբ. Պողոս-Պետրոս և Սբ. Սարգիս եկեղեցիրներ, կենտրոնագմբեթ Մաշտոց Հայրապետի եկեղեցին, “Թուխ Մանուկև Սբ. Սարգիս մատուռները, Գառնիի կամուրջը:
Տեղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Գառնիում մեծ շուքով նշվում են բոլոր ծեսերը՝ Վարդավառ,Սուրբ ծնունդ,Զատիկ,Տյառնընդառաջ (տրնդեզ), Սուրբ  Սարգսի տոն,Ծաղկազարդ,Նավասարդ: