понедельник, 20 марта 2017 г.

Վախթանգ Անանյանի հետքերով

Նախագծի նպատակը
Նախագծի նպատակն այն էոր ավելի լավ պատկերացնենք  Հովազաձորը: Տեսնենք, թե ինչպես են անցել երեխաները այդ ճանապարհը,  ու մենք էլ նույն ճանապարհով գնանք։ Օրինակ ` Հովազաձորի տեղանքը ուսումնասիրենքորտեղ է այն գտնվումքանի ճանապարհ ունի...:
Վախթանգ Անանյանի մասին
Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թ. հուլիսի 26-ին Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Հովազաձորի նկարագիրը
Ճամփին հանդիպած հող ու քարփուշ ու խոտ իր բաշին առած՝ այդ անակնկալհեղեղըվիշապի նման մռնչալովգալարվելովմեջքը ուռցնելովլայնքին կտրում-անցնում է Արարատյան դաշտը և Արաքսի պարզ ջրերը պղտորելով՝ վազում դեպիծով։Ձորն այնքան նեղ էոր վերին ժայռերից պոկ եկած քարը դղրդոցով գլորվումհասնում է գոմերինզարկվում է որևէ պատինոր միայն կանգ առնումՖերմայիձմեռանոցից վերևմինչև լեռների ճերմակած գագաթները մերկ էխանձված ու գորշմանրածառ անտառներ կան միայն հույսիս նայող լանջերինՆերքևումմինչևԱրարատյան դաշտըբուսականությունն ավելի աղքատ էԱյդտեղ շիկակարմիրժայռեր են՝ կազմված կրաքարիցիսկ ավելի ցած՝ լեռները վեր են ածվում դեպի դաշտիջնող մաշված բլրաշարքերիորոնց արանքներով հոսող առուների ափերին էորկյանք կա՝ այգիներցանքերմնացած վայրերը օձառատ «ղռեր» ենԻսկ հովտի մյուսափից մինչև ամպերըև ամպերից էլ վեր՝ մինչև երկնի լազուրը՝ վեհորենբարձրանում են Մեծ ու Փոքր Արարատները՝ փեշները վառ զգեստներով ծածկվածիսկ գլուխները ճերմա՜կ-ճերմա՜կ… Տարված դիտում էր բնության սիրահարպատանին հայրենի երկրի աննման տեսարանները և մի պահ մոռացել էր և՛ իրենև՛ընկերներին:
Մեջբերումներ Անանյանի մասին
Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։
Պարույր Սևակ
Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։ 
Սերո Խանզադյան
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։
Հարի Ազեմիս (գերմանացի գրող)


Комментариев нет:

Отправить комментарий