понедельник, 12 июня 2017 г.

«Շրջիկ լրատու» նախագիծ․ ճամբարային օրվա ամփոփում


Արդեն ճամբարային երկրորդ օրն է կրթահամալիրում։ Մենք ակտիվ ճամբարային առօրյայով ենք ապրում։ Առավոտյան ընկեր Լիլիթի հետ մեր խմբով  մասնակցում ենք ընդհանուր պարապմունքին, որի ընթացքում նախավարժանք ենք անում ու տարբեր խաղեր խաղում։ Ապա խմբով հավաքվում ենք, քննարկում անելիքները, օրվա ընթացիկ աշխատանքները։ Յուրաքանչյուր օր մեր Լրագրողական ակումբի լրագրողներից  շրջում են տարբեր ջոկատներում, հետևում նրանց աշխատանքներին և լուսաբանում։ Այսօր եղանք ընկեր Լուսինեի ջոկատում, սովորողները խնդիրների ժողովածուից թարգմանություններ էին կատարում։ Հետևեցինք Սուսան Սահակյանի ջոկատի սովորող-սովորեցնող նախագծային աշխատանքին, փորձեցինք Անի Հովհաննիսյանի խմբի հետ Ճամբարային «Դոմինո» խաղը ստեղծել, ապա նաև հետևել ավանդական խաղերի կազմակերպման ընթացքին Գառնիկ Սահակյանի ջոկատում։ Ի դեպ, Իզմիր մեկնող ճամբարային ջոկատի սովորողները այսօր մեզ անակնկալ մատուցեցին իրենց յուրօրինակ տեսքով։
Իսկ հիմա մի փոքրիկ տեղեկություն էլ մեր ջոկատի աշխատանքների մասին։ Ընդհանուր պարապմունքից հետո ամբողջ խմբով գնացել էինք հեծանիվ քշելու։ Ինչ խոսք, շատ լավն էր, բայց դե երկար մնալ չէինք կարող, շտապեցինք ընկեր Գնելի ռոբոտաշինության խմբի հետ մեր նախագծային աշխատանքը կատարելու։ Մենք՝ որպես պատվիրատու նաև սովորում էինք, թե ինչպես պետք է մեզ՝ լրագրողներիս համար կրծքազարդ պատրաստենք, որպեսզի դրանք կրենք մեր լուսաբանումների ընթացքում։ Ապա «Շրջիկ լրատու» նախագծի համաձայն՝ ամփոփեցինք նյութերը, մոնտաժեցինք նոր հոլովակները։ Իսկ հետո էլ Լրագրողական ակումբի դասին նոր գիտելիքներ ձեռք բերեցինք «Լրագրողական էթիկայի» և «Հարցազրույց վարելու գրագիտության» մասին։ Ապա ստացանք նոր առաջադրանքներ, որ պետք է ներկայացնենք հաջորդ դասի համար։







Комментариев нет:

Отправить комментарий