вторник, 5 сентября 2017 г.

Ուսումնական սեպտեմբեր

Բառարաններ, թվային գրքեր

Սեպտեմբերի 6-9

Վիլյամ Սարոյան <<Ծիծաղը>>

Կարդա՝ այդտեղ
Իմ կարծիքը պատմվածքի վերաբերյալ
Իմ կարծիքով ուսուցչուհին ճիշտ վարվեց տղայի հետ,որովհետև ուսուցչուհին ուզում էր, որ տղան էլ հասկանար իր սխալը։Շատ հետաքրքիր պատմվածք էր ,արտասովոր պատժի ձև։






Է՛հ, բախտս չի բերում


Համառոտ՝՝ 7-8 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:

Նրանք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրին: 
Որոշեցին մի հյուրանոցում կանգ առնել:Հետո ավտոմեքենայի հետ նավով լողացին դեպի Դանիա,մեկ օր մնալով այնտեղ արդեն որոշեցին շարժվել:Առավոտ վաղ դուրս եկան:Հասնելով սահմանի մոտ նրանց հարցրին.՝
-Իսկ անձնագրերըհետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….

 Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ
Ինձ դուր եկավ ստեղծագործությունը։Համաձայն եմ ,որովհետև իմ կյանքում էլ է այդպիսի դեպք եղել։Բայց իմ կարծիքով ավելի շատ  կարելի էր շարունակել:

Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Հեղինակի ասելիքը այն էր որ երբեք մի տարվեք այն ինչ  ունենք և մոռացեք հների մասին:
Կարդա`այստեղ

  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր կարդացածիդ  մասին:
    Գիշեր է Ծննդյան գիշեր։Բոլորը արդեն քնել են աղջիկս,եղբայրդ,քույրդ, նույնիսկ մայրդ է քնել։Ես միշտ հիշում եմ քեզ,դու պարում ես Փարիզի փառահեղ թատրոնի բեմահարթակին։Դու գեղեցիկ ես փայլփլուն շորերով։Դու պարում ես ազատ,ու ոչ մեկին չհիշելով:Երբ պարը վերջանա, կստանաս ծաղիկներ ու ծափահարություններ,մի մոռացիր հեռու ծայրամասում ապրող պարուհիներին, ովքեր պարում են ցրտից,մի մոռացիր հորդ մասին։Դու հիմա կանգնած ես մեծ բեմի վրա,շքեղ հանդերձանքով, իսկ հայրդ պատառոտված շորերով կանգնում է ամեն պատահած նեղ փողոցում  ,դու հայտնի պարուհի ես, իսկ ես հայտնի ծաղրածու:
  • Ի՞նչ զգացիր կարդալուց հետո, պատմիր այդ մասին:
          Կարդալուց հետո ավելի շատ մտածեցի ծայրամասում ապրող պարուհիների մասին,ովքեր չունեն հնարավորություններ ։Մտածեցի ,որ ամեն մարդ,երբ բեմից իջնի թող չմոռանա այն մարդկանց ,ովքեր միգուցե իրենից ավելի տաղանդավոր են: Կամ ովքեր չկարողացան ներկա գտնվել այդ համերգին և գուցե նրանք օգնության կարիք ունեն հասնելու իրենց նպատակին։Կարծում եմ, որ ինչքան ծաղիկներ ու ծափահարություններ ստանաս երբեք չմոռանաս քո կամ ծնողներիդ մասին։
  • Ի՞նչ է նշանակում հարգել մեծերին: Դու ինչպե՞ս ես  հարգում քո շրջապատի մարդկանց:
    Մեծերին պարտադիր չէ հարգել խոսքով:Իմ կարծիքով բոլորին էլ պետք է հարգել։Մեծերին պետք է օգնել եթե նրանք ունեն խնամքի կարիք,պետք է լսելլ նրանց խորհուրդները:

Հայկ և Բել (փոխադրություն)

Հայկը թիկնեղ էր,վայելչակազմ, հաստ բազուկներով, գանգուր մազերով, վառվռուն աչքերով: Բելին հաջողվում է գրավել ամբողջ երկիրը և  բոլորին պահել իր իշխանության տակ: Հայկը ըմբոստանում է , չի ուզում ենթարկվել Բելին:Նա բնակություն է հաստատում մի լեռան ստորոտում և այդ աշխարհը կոչում է Հայք, որտեղ ապրում էին հայեր:Հայկը լեռան ստորոտում հիմնում է մի գյուղ և այն կոչում է Հայկաշեն:Տեսնելով այդ, Բելը կորցնում է հանգիստը,քուն ու դադար չուներ:Նա իր որդիներից մեկին ուղարկում է Հայկի մոտ` կոչ անելով հնազանդության:Ասելով՝-Դու ապրում ես սառը և ցուրտ երկրում,բայց տաքացրու ու ջերմացրու քո հպարտ սիրտը:Հայկը չի ընդունում առաջարկը:Բելը հավաքում է իր մարդկանց և մեծ բանակով շարժվում է առաջ`որոշելով պատժել ըմբոստ Հայկին:Հայկը նկատում է մոտեցող զորքին, տեսնում է,որ Բելը զինված է նիզակներով ու վահաններով :Նա կրում էր նաև պաշտպանիչ հագուստ:Երբ երկու կողմերը բախվում են իրար, ճակատամարտը շարունակվում է:Նկատելով փախչող Բելին` Հայկը քաշում է իր լայնալիճ աղեղը ու երեքթևյան նետով  խոցում է նրան:Բելը գլորվում է և ընկնում:

Սեպտեմբերի 11-15

վարժ.5

Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ հյուր էին Ֆրանսիայում:Այդպես եղավ,որ մի անգամ նրանց տարան մեծ ջրվեժի մոտ:Թվում էր սովորական ջրվեժ էր ՝դեցիկ ու հնչեղ:Ջուրը բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:Հյուրերին  առաջարկեցին,որ փորձեն խմել:Ա՜յ քեզ բան…դա ջո՛ւր էր,խմելու ջո՛ւր…Բեդվինները սքանչեցել էին:Անապատում քանի՛ օր պետք է դեգերել ամենամոտ ջրհրոնի հասնելու համար:Քանի՛ժամ պետք է փորել,անընդհատ փլչող ավազը,մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:Անապատում ջուրը ոսկով են գնահատում:Նրա ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվռում են խոտի զմրուխտ կայծերը :Երբ մի տեղ անձրև է գալիս,ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են նայելու այդ տեղը:Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնեն ,որպեսզի տեսնեն թե խոտը ինչպե՛ս է աճում:Իսկ այստեղ, Փարիզում,այդ հրաշք հեղուկը այնպիսի՜ առատությամբ է թափվում ,կարծես հանկարծակի պատռվել է այդ տկճորը,որի մեջ ամբողջ աշխարհի ջրի պաշարն է պահվում:Ֆրանսիացի հյուրընկալը խնդրեց առաջ գնալ:Բայց բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից գնալ:Հրաշք էր,և նրանք երկյուղածությամբ նայում էին :
-Սպասենք,մինչև ջուրը կտրվի.-խնդրեցին հյուրընկալին:
Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ հյուր էին Ֆրանսիայում:Այդպես եղավ,որ մի անգամ նրանց տարան մեծ ջրվեժի մոտ:Թվում էր սովորակա ջրվեժ էր ՝դեցիկ ու հնչեղ:Ջուրը բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:Հյուրերին  առաջարկեցին,որ փորձեն խմել:Ա՜յ քեզ բան…դա ջո՛ւր էր,խմելու ջո՛ւր…Բեդվինները սքանչեցել էին:Անապատում քանի՛ օր պետք է դեգերել ամենամոտ ջրհրոնի հասնելու համար:Քանի՛ժամ պետք է փորել,անընդհատ փլչող ավազը,մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:Անապատում ջուրը ոսկով են գնահատում:Նրա ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվռում են խոտի զմրուխտ կայծերը :Երբ մի տեղ անձրև է գալիս,ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են նայելու այդ տեղը:Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնեն ,որպեսզի տեսնեն թե խոտը ինչպե՛ս է աճում:Իսկ այստեղ, Փարիզում,այդ հրաշք հեղուկը այնպիսի՜ առատությամբ է թափվում,կարծես հանկարծակի պատռվել է այդ տկճորը,որի մեջ ամբողջ աշխարհի ջրի պաշարն է պահվում:Ֆրանսիացի հյուրընկալը խնդրեց առաջ գնալ:Բայց բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից գնալ:Հրաշք էր,և նրանք երկյուղածությամբ նայում էին :
-Սպասենք,մինչև ջուրը կտրվի.-խնդրեցին հյուրընկալին:
Վարժ.6
Եթե ունենայի ժամանակի մեքենա ,կուզենայի տեղափոխվել մի քանի դար հետ ,տեսնելու համար այն մարդկանց որոնք ստեղծել են միջնադարյան մշակույթը:
Վարժ.8 ինքն իրենից գոր-ինքնագոհ
իրեն հավանող-ինքնահավան
իր կյանքի պատմությունը-ինքնակենսաբրություն
ինքն իրեն կրթել-ինքնակրթվել
իրեն ժխտել-ինքնաժխտում
իրեն սիրելը-ինքնասեր
իրեն կառավարելը-ինքնակառավարում
Վարժ.9

Հզոր արծիվն ու խելացի աղվեսը հաշտ էին ապրում:
Մեղավոր գյուղացին պատահաբար բռնեց ագահ թիզուկին:
Կիրթ մարդիկ գիտակցաբար նահանջում են ամոթալի գործից:
վարժ.10
Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման:Արևը դեռ չեր ծագել,վաղորդային լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար;Թվում էր,թե ամբողջ աշխարհն է խաղաղ քնած:Բայց մի մարդ միայնակ նստած էր ծովափի խոնավ ավազին:Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:Ի՞նչն էր  գերել նրան ծովափում,որ այդքան վաղ եկել էր:Նրան գերել էր նոր դուրս եկող արևը,որը նուրբ շոյում էր երկինքը:Բոլորը քնած էին:Արթուն էի միայն նա ու արևը:Նրանք  նայում էինք իրար ու զգում էին մի տեսակ ջերմություն:Այդ պահին նրանք կտրվում էին իրականություննից,աշխարհից,մոռանում բոլորի մասին:Միայն ճայերի ձայնից սթափվեց մարդը:Քնից նոր արթնացածի նման զարմացած շուրջը նայեց:Ինչ-որ շատ կարևոր բան հիշելով արագ քայլերով հեռացավ :Վաղը նորից առավոտյան ծովն ու արևը կսպասեն նրան;
Վարժ.14
Ա)Դասագիրք-դասի գիրք
հեռագիր-հեռվից գրություն
արոտավայր-արոտ անելու վայր
լրագիր-լուրերի գիր
ծառաբուն-ծառի բուն
մրգաջուր-մրգի ջուր
մրջնաբույն-մրջյունի բույն
ծաղկեփունջ-ծաղկի փունջ
Այն բարդ բառերը որոնց երկրորդ արմատը մեկ վանկանի գոյական է հոգնակին կազմվում է եր վերջավորությամբ:
Բ)Վիպագիր-վեպ գրող
մեծատուն-մեծ տուն ունեցող
զինակիր-զենք կրող
ժամացույց-ժամ ցույց տվող
կողմնացույց-կողմ ցույց տվող
երգահան-երգ հորինող քարհատ-քար հատող
պատմագիր-պատմություն գրող
քանդակագործ-քանդակ ստեղծող
Այն բարդ բառերը որոնց երկրորդ միավանկ արմատը բայ է կամ գործողություն մատնանշվեւմ է հոգնակին կազմվում է ներ-ով
վարժ.16
Ա)Հեռագիր-հեռագրեր
արոտավայր-արոտավայրեր
լրագիր-լրագրեր
ծառաբուն-ծառաբներ
մրգաջուր-մրգաջրեր
մրջնաբույն-մրջնաբներ
ծաղկեփունջ-ծաղկեփնջեր
միջնապատ-միջնապատեր
Բ)Մեծատուն-մեծատներ
զինակիր-զինակիրներ
ժամացույց-ժամացույցներ
կողմնացույց-կողմնացույցներ
երգահան-երգահաններ
քարհատ-քարհատներ
պատմագիր-պատմագրեր
քանդակագործ-քանդակագործներ

Վիլյամ Սարոյան«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Իմ  կարծիքով շատ հետաքրքիր պատմվածք էր: Ինչպես միշտ Սարոյանի պատմվածքը առանձնահատուկ է,գրված է յուրօրինակ ոճով: Տարբերվում է նրանով,որ ավելի ու ավելի կենդանի ոճով է ներկայացված:
Իմաստուն թագուհին(փոխադրություն)
Վանի թագավոր Սարդուրի Երրորդը գահակալել է մ.թ.ա:Տուշպա մայրաքաղաքում ապրում էր մի կին՝Վանուհի անունով,ով ուներ 18 զավակ:Նրանցից ավագները ծառայում էին հայոց բանակում:Վանուհին ուներ նաև մեկ աղջիկ՝անունը Օրաշ:Նա շատ գեղեցիկ էր և իմաստուն:Պալատականները հայտնեցին թագավորին,որ այդպիսի գեղեցիկ աղջիկ կա:Թագավորը շատ զարմացավ,որ իր երկրում այդպիսի գեղեցիկ աղջիկ կա,ու ինքն տեղյակ չէ:Այդ լուրը իմանալուց հետո թագավորը վերցրեց պալատականերին,և գնացին Օրաշի տուն:Թագավորը տեսավ,որ Օրաշը իրոք գեղեցիկ է և աղջկան առաջարկեց ամուսնանալ իր հետ:Առաջարկը աղջիկը մերժեց ասելով,որ կամուսնանա միայն այն դեպքում,երբ թագավորը իր հետ կվազի մեկ հրասախից:Թագավորը համաձայնվեց,ու սկսեցին Օրաշի հետ վազել:Առաջին կեսում աղջիկը թագավորից առաջ անցավ,հետո տղան ամբողջ ուժերը հավաքեց և հաղթեց աղջկան;Ինչպես պայմանավորվել էին,աղջիկը համաձայնվեց թագավորի կինը դառնալ:Բայց աղջիկը ձգձգում էր իրենց հարսանիքը:Մի օր թագավորը հարցնում է,թե ինչու է ձգձգում,չ՞է որ ինքն հաղթել է մրցույթում:Օրաշը ասում է ,որ թե արքան հաղթեց,այլ ինքը պարտվեց:Առաջարկում է նորից մի ուղիղ տեղում վազել:Տղան համաձայնվում է,և նրանք դուրս են գալիս մրցույթի:Աղջիկը հաղթում է և դառնում թագուհի:

Ինչու հենց այդ պատմվածքը.
Ուղղակի վերնագրերը շատ գրավիչ էր և ինքնատիպ:
Դուր եկած հատվածները դուրս գրիր Հար­յուր հա­զա­րա­վոր քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րեր ան­ցիր` սկ­սած Եվ­րո­պա­յի ծայր արևել­քից դե­պի արևմուտք, մինչև Ասի­ա­յի խոր­քե­րը և դե­պի Սև ծո­վի հյու­սի­սա­յին մա­սե­րը` մինչև Դո­նի Ռոս­տով և այն­տե­ղից էլ վեր` Ուկ­րա­ի­նա, Կիև ու Խար­կով, ապա նաև հա­րավ` Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա և դրա­նից էլ այն կողմ, և ամ­բողջ Արա­բա­կան թե­րակղ­զին, Պարս­կաս­տան ու Աֆ­ղանս­տան, այս ամ­բողջ ըն­դար­ձակ տա­րած­քում գեթ մեկ ժո­ղո­վուրդ չկա, որ չսի­րի խա­ղո­ղի տերև հա­վա­քել և լցո­նել գա­ռան աղա­ցած մսով, մանր կտ­ր­տած սո­խով, խոշ­որ աղա­ցած բլ­ղու­րով, լո­լի­կով, հե­տո փափ­կաց­նել ար­գա­նա­կով և հա­մե­մել աղով ու պղ­պե­ղով:


12.Ի՞նչ կաների,եթե ժամանակի մեքենա ունենայիր,որը ժամանակի մեջ ցանկացած ուղությամբ ազատ տեղաշարժվեր:
Եթե ժամանակի մեքենա ունենայի,կգնաի հետ տեսնելու հին մշակույթը:Դրանց իրական ստեղծողներին:Կամ կհանդիպեի գրքերի հեղինակներին
:
13.
Ընդգծված բազմիմաստ բառը յուրաքանչյուր նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված.բացատրիր՝դրա փոխարեն փակագծերում տրված բառերից մեկը գրելով
1.Ինչո՞ւ է այդքան կոպիտ քանդակ առել:
Ինչո՞ւ է այդքան անճաշակ քանդակ առել:Կոպիտ է խոսում ընկերների հետ:Անքաղաքավարի է խոսում ընկերների հետ:Շատ կոպիտ դեմք ունի:Շատ տգեղ դեմք ունի:(Անքաղաքավարի,տգեղ,անճաշակ,անարվես) 2.Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Մեր նոր ընկերուհուն Նազելի են անվանել:Եվ սրան էլ իմաստուն են կոչո՞ւմ:Եվ սրան էլ իմաստուն են համարում:(Անվանել,համարել)
3.Ինչ ասում էին,սուս ու փուս կատարում էր:
Ինչ ասում էին,սուս ու փուս անում էր:Իմ գործը կատարեցի,կարո՞ղ եմ հեռանալ:Իմ գործը վերջացրի,կարո՞ղ եմ հեռանալ:
Որոշումը որ չկատարի,չի հանգստանա:Որոշումը որ չիրագործի,չի հանգստանա:(Վերջավնել,անել,իրագործեր)


4.Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում.լռում էր:
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում.լուռ էր մնում:Դեռ լռում եմ,որ տեսնեմ,թե մինչև երբ է չարություն անելու:Դեռ համբերում եմ,որ տեսնեմ,թե մինչև երբ է չարություն անելու:Արձագանքները լռեցին:Արձագանքները վերջացան:(լուռ մնալ,համբերել,վերջանալ) 5.Ափսեները դրեց պահարանը:
Ափսեները տեղավորեց պահարանը:Եկավ ու իր օրենքը դրեց:Եկավ ու իր օրենքը հաստատեց:Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ:Ձեռքի գիրքը մի կերպ խցկեց  լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ: (Տեղավորել,հաստատել,խցկել,ձևացնել)


Ես և համաակարգիչը
Բոլորն էլ օգտվում են համակարգչից ,որոշները տարված են դրանով որոշները ոչ։Հիմնականում մարդկանց կեսը ավելի շատ է անցկացնում համակարգիչի մոտ։Որոշները համակարգիչը օգտագործում են որպես աշխատանքային գործիքներ մի մասը որպես խաղի եւ շփման միջոց։Ես համակարգիչը օգտագործում եմ որպես աշխատանքային գործիք և շփման միջոց:
Սամսոնը և Դալիլան(փոխադրություն)
Աստված ասել է իսրայելացիներին՝լինել արդար,ազնիվ,օգնել իրար,բայց իսրայելացիները խախտում են կանոնները:Աստված պատժեց նրանց, որպեսզի 40 տարի լինեն փղշտացիների լծի տակ:Բայց Իսրաելում ապրում էր  ընդհամենը մեկ ընտանիք, որ երբեք չէր խախտել այդ կանոնները:Բայց այդ ընտանիքը չուներ ժառանգ,իսկ Իսրաելում ժառանք չունենալը ամոթ էր: Եվ մի օր Աստծո ուղարկած հրեշտակները հայտնեցին ,որ նրանք զավակ են ունենալու,բայց նրանց զավակը չի լինի մնացած տղաների նման, այլ կլինի հատուկ գերմարդկային ուժով օժտված, պայմանով,որ տղայի մազերը երբեք չկտրեն,որովհետև նրա ամբողջ ուժը լինելու է մազերի մեջ:Տղան ծնվեց ,և նրա անունը դրեցին Սամսոն:Սամսոնը մեծանում էր շատ արագ:Աստված նրան նշանակում է, որպես փրկիչ,որ նա փրկի իսրաելացիներին փղչտացիների ձեռքից: Մի օր Սամսոնը սիրահարվեց մի աղջկա, ում անունը՝Դալիլա էր:Դալիլան մի գեղեցկուհի աղջիկ էր,ինչպես շատ տղաներ ,այնպես էլ Սամսոնը սիրահարված էր Դալիլային:Փղչտացիները առաջարկում են Դալիլային իմանալ Սամսոնի ուժի գաղտնիքը,որի դիմաց մեծ գումար են խոստանում նրան:
Դալիլան առանց մտածելու համաձայնում է և արագ գնում է Սամսոնի մոտ:Իսկ միամիտ Սամսոնը  բացում է իր ուժի գաղտնիքը, ասելով,որ իր ուժը իր մազերի մեջ է:Երբ Սամսոնը քնած էր, Դալիլան կտրում է նրա մազերը:Օգտվելով առիթից, որ Սամսոնը կորցրել է ուժը,փղշտացիները ծաղրում ու տանջում են նրան:Հետո Սամսոնին կապում են երկու մեծ սյուներից,բայց արդեն ժամանակ էր անցել, և Սամսոնի մազերը երկարել էին:Սամսոնը երկու սյունները քաշեց ու տապալեց, գետնին տապալեց նաև տանիքը` ասելով.
-Լավ է մեռնել առժանապատվորեն, քան ապրել աննպատակ:
Այդ փլատակների տակ մնացին թշնամինեը և Սամսոնը:Իսկ թե ինչ եղավ Դալիլայի հետ ,մինչև հիմա անհայտ է: 

Սեպտեմբերի 25-30Կարդա
Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորե՛ք: Գաղափարը այն է, որ ամեն վատ բան ունի իր լավ ավարտը:Այո համաձայն եմ գաղափարի հետ որովհետև դժվարություններից չպետք է ընկճվել:

Առաջադրանք.336
Պատրաստ լինել՝ կռվի:Պատրաստ լինել՝ հաշտության:Պատրաստ լինել՝ ձեռք մեկնել:Պատրաստ լինել՝ փոխել:Պատրաստ լինել՝ քննարկել:Պատրաստ լինել՝ դիմագրավել:

Պատրաստվել՝կռվի:Պատրաստվել՝հաշտության:Պատրաստվել՝ձեռք մեկնել:Պատրաստվել՝փոխվելի:Պատրաստվել՝քննարկելու:Պատրաստվել՝դիմագրավելու:

Առաջադրանք.337
Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը, հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով նա ասաց, որ ահա և երկրպագու հայտնվեց: Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են, որ հավանաբար, բոլորն էլ նրանցով հիացած են: Փոքրիկ իշխանը ասաց, որ նա հետաքրքիր գլխարկ ունի: Փառասերը պատասխանեց, որ դա գլուխ տալու համար է, երբ նրան ողջունեն և ավելացրեց, որ դժբախտաբար այդտեղ ոչ ոք չի գալիս: Փոքրիկ իշխանը ասաց ահա թե ինչ, բայց ոչինչ չհասկացավ: Փառասերը Փոքրիկ իշխանին ասաց, որ նա ծափ տա:  Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ: Փոքրիկ իշխանը մտածեց, որ այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնրահվեց: Այդպես մի հինգ րոպե նույյն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանրձացավ և հարցրեց, թե ինչ է պետք անել, որ գլխարկը ընկնի: Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են: Փառասերը հարցրեց Փոքրիկ իշխանին, թե իսկապես նա նրա խանդավառ երկրպագուն է: Փոքրիկ իշխանը հարցրեց, թե ինչպես են երկրպագում: Փառասերը պատասխանեց, որ երկրպագել նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ամենագեղեցիկը նա է, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը: Փոքրիկ իշխանը ասաց, որ չէ՞ որ նրա մոլորակի վրա բացի նրանից ուրի մարդ չկա: Փառասերը ասաց, որ ոչինչ նրան հաճույք պատճառելու համար, թող Փոքրիկ իշխանը հիանա նրանով: Փոքրիկ իշխանը ասաց, որ նա հանում է և հարցրեց, թե արդյո՞ք դա նրան ուրախություն է պատճառում: Եվ նա փառասերի մոտից փախավ: Փոքրիկ իշխանը պարզամտորեն մտածեց, թե իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են և ճանապարհ ընկավ:
Առաջադրանք.110
Դավաճանել՝ընկերոջը:Դավաճանել՝ընտանիքին:Դավաճանել՝հայրինիքին:
Ուրանալ՝հայրենիքին,
Ուրանալ՝մորը,Ուրանալ՝հորը:

Առաջադրանք.111
Աշխհարում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա:Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով:Կան լեզուներ,որոնցով տարբեր ժաղովուրդներ են խոսում:Օրինակ՝Անգլիայի,ԱՄՆ-ի ,կանադայի,Ավստրալիայի ,Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում,Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը,բացառությամբ բրազիլացիների,իսպաներեն է խոսում:Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում.մի երկրի ժողովուրդ մի քանի լեզվով է խոսում:Սուդանում,օրինակ,հարյուր տասնյոթ լեզու է գործածվում:Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա:Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել,և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզու:
Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է:Այստեղ արվեստի ավելի քան ստեղծագործություններ են ցուցադրվում:Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակ է աճել:
Առաջադրանք.112
Թռչունների պաշտպանները
Շվեցարիայի հյուսիսում մի անգամ ուժեղ սառնամանիքներ սկսեց:Այդ իսկ պատճառով բոլոր միջատները սատկեցին,իսկ ծիծեռնակները սնվում էին միջատներով:Ծիծեռնակները ուժասպառ եղան և ընկան:Իսկ բարի բնակիչները նրանց տեղավորեցին տուփերի մեջ և հատուկ գնացքով տեղափոխեցին հարավ:
Մարդը պետք է ապրի բնության հետ ներդաշնակ:

Բնապահպանները

Հնդկաստանում Ուտար Պրադեշ քաղաքում բնությանը շատ ակտիվ պաշտպաններ են բնակվում:Ովքեր երբեք ոչ մեկին չեն թույլ տալիս ծառ կտրել:Եթե ինչ-որ տեղ փորձում են ծառ կտրել,արագ <<Չիպկո-Անդոլայ>>ընկերության անդամները  սլանում են այնտեղ և արգելում:
Եթե դու ու քեզ շրջապատող մարդիկ սիրում են բնությունը,դու էլ պետք է պայքարես դրա համար:


Առաջադրանք.113
Գյուղի վերևի հին քարայրների շվաքում նախրից հետ մնացած հորթերն են նստում:
Այդ օրը Պանին անտառ չպիտի գար ու Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Ձմեռվա ճանապարհը անցնում է արևկող տեղերով,վտակների ավազոտ հունով:
Անծանոթ ու երկյուղալի կածաններով մանուկները գնում են:
Գործնական աշխատանք

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերձ քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:— Մի՛ պարծենա այդպես,- բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա,թե կաղնին ինչպիսի արհավիրքների ու փոթորիկների կարող է դիմանալ:
1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

Թե կաղնին ինչպիսի արհավիրքների ու փոթորիկների կարող է դիմանալ:
2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:
Արծվի պահվածքի մեջ ինձ դուր չեկավ եսասիրությունը և մեծամտությունը:
3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:
Մագիլ- ճիրան, ճանկ
Սավառնել- թռչել, ճախրել
Լերկ- ամայի, բուսազուրկ








Комментариев нет:

Отправить комментарий