понедельник, 26 февраля 2018 г.

Կարդում ենք Չարենց

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները (վերլուծույթուն)

Տաղ Անձնական (վերլուծություն)

Ֆիլմի վերլուծություն
Լուսմփոփի՜ պես աղջիկ (վերլուծություն)

Կարդա՛ «Տաղարան» շարքը: Քեզ դուր եկած բանաստեղծությունները սովորիր անգի՛ր, ձայնագրի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ:
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

 Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:
Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Տաղ անձնական


Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Իհարկե Չարենից բոլոր ստեղծագործություններն յուրովի և անկրկնելի են,բայց ես այս երկու բանաստեղծությունները համարում եմ տիպիկ Չարենցյան:Կարդալով այս բանաստեղծությունները ամբողջական պատկերացում եմ կազմում տվյալ ժամանակաշրջանի ,Չարենցի հոգևիճակի,մանկության պատանեկության մասին:


Комментариев нет:

Отправить комментарий