четверг, 22 марта 2018 г.

Penguins Play with a Camera


In Antarctica, an expeditioner visits a rookery. He has a video camera. He leaves it on the ice.
Two penguins find the camera. They look down at it. They are curious. They look like they pose for selfies.


Անտակտիդյում մի արշավախումբ այցելեց այնտեղ որտեղ պինգվինները ձվադրում են։Նա ունի տեսախցիկ։Նա տեսախցկը  թողում է սառույցի վրա։Երկու պինգվին գտան այդ տեսախցիկը։նրանք նայում էին դրա վրա։Նրանք շատ հետաքրքրված են են։այն տպավորությունն էր որ նրան դիրք էին ընդունել սելֆիյի համար։


Zoo Has Problems

A zoo in Indonesia was starving its animals, and it closed in 2016 after an elephant died. Now, the zoo is under heavy criticism again.
There is a video online which shows a visitor throw his cigarette to an orangutan, and then the animal picks it up and starts smoking.
Animal activists are furious, and they want the zoo to take full responsibility.

Ինդոնեզիայի կենդանաբանական այգում ոչ օգտակար սննունդ էին տալիս կենդանիներին,և այն փակվել է 2016 թ երբ փիղը մահացավ:Հիմա կենդանաբանական այգին կրկին քննադատության տակ է:Կա մի վիդիո,որտեղ ցույց է տալիս,թե ինչպես է այցելուն գցում ծխախոտը և նարինջը,հետո կենդանին ընտրում է,և սկսում ծխել:Կենդանիները ակտիվ էին ու շատ զայրացած,և նրանք ուզում էին ամբողջ պարտականությունը վերցնեին իրենց վրա
: 

вторник, 20 марта 2018 г.

Չինական պոեզիա:Ջիդի Մաջիա

Ջիդի Մաջիան Չինաստանի ժամանակակից գրականության հայտնի դեմքերից է` բանաստեղծ ու էսսեիստ, ով գեղարվեստական մեծ ուժով պատկերում է հարազատ բնաշխարհի ոգին ու գեղեցկությունը,բացահայտում ժամանակների թռիչքի թողած խայտաբղետ հետքերը: Լինելով նաև միջազգային մաշտաբի գրական մշակութային գործիչ` նա իր ստեղծագործություններում խորությամբ արտացոլում է համաշխարհային տագնապներն ու խնդիրները, մարդասիրական բարձր ձայնով ամենքին կոչում արդարության, խաղաղության ու սիրո:


ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ
Ես ոչ մի ուրիշ նպատակ չունեմ
Հանկարծ արեւն իմ լուռ թիկունքում
Եկող վտանգն է կանխագուշակում
Տեսնում եմ իմ մյուս «ես»-ը անցնում է
Մթության ու ժամանակի պսակի միջով
Սնվելով հնդկացորենի չոր սառնությունով
Ես չեմ տեսնում նրա ձեռքն այստեղ իմ առջեւ
Այն գտնվում է երկրի խորություններում –
Ձեռքին պահում է ոսկրե ծաղկեփունջ
Այնպես որ ցեղն իմ իր ծեսի մեջ պարզի
Նախահայրերի ներկայությունը
Ես տեսնում եմ երկրածին մի հինավուրց պատ
արեւի ներքո
Բոլոր առածները թաղված են գինում
Ես տեսնում եմ որ ռիթմերը գալարվում են
թմբկաթաղանթով
Երգիչն արձակում է իր կրակոտ լեզուն
Որոնելու տեղանք նոր ու դյութական
Ես այստեղ չեմ քանզի իմ մյուս «ես»-ը
Շտապ քայլում է հակառակ ուղղությամբ

понедельник, 19 марта 2018 г.

Զիա Օսման


ЗИЯ ОСМАН

Руки


Все вы из мяса, костей и жил... Так отчего вы такие разные:
руки рабочие и руки праздные,

руки, упавшие на колени, корявые, жесткие,
и гладкие руки с рыжею шерсткою!

Есть руки – лет пятьдесят им дашь за глаза ты.
Это руки твоего двадцатилетнего брата.

Есть руки стертые, как монета.
Это руки жены твоей, бедной жены поэта,

что за полночь ложится и встает на рассвете,
чтобы выскресть полы и белье постирать твоим детям.

Есть руки, раскрытые гримасой застывшею, –
руки нищего.

Руки, готовые на убийство ради хлеба насущного,
и руки, железо решетки грызущие.

Руки бугристые, как взрытое поле, –
руки-мозоли...

Руки! Все вы, как листья, как листья на ветке одной,
все вы четыре пальца, а пятый большой.

Так отчего ж вы такие разные,
руки рабочие и руки праздные!


Դուք մսից եք ոսկորից և երակներից…Բայց ինչից է,որ դուք այդպես տարբեր:
Աշխատավոր ձեռքեր և տոնական ձեռքեր

Ձեռքեր,որոնք ընկած են ծնկներին,կոշտ ու ծանր
Եվ հարթ ձեռքեր,շեկ մաշկով

Կան ձեռքեր,որոնց մեկ հայացքով հիսսուն կտաս:
Դրանք քո քսանամյա եղբոր ձեռքերն են:

Կան ձեռքեր մաշված,ինչպես մետաղադրամը:
Դրանք քո կնոջ ձեռքերն են,խեղճ պոետի կնոջ,

Ինչպես է կեսգիշերին քնում և արթնանում լուսաբացին,
Որպեսզի մաքրի հատակը,և լվա քո երեխաների սպիտակեղենը:

Կան ձեռքեր բացված,ցրտահարված,
դրանք աղքատի ձեռքերն են:

Ձեռքեր,որոնք պատրաստ են սպանության հանուն հանապազօրյա հացի,
Եվ ձեռքեր,որոնք քերում են երկաթյա ճաղերը:

Եվ ձեռքեր խորդուբորդ,ինչպես ավերված դաշտը:
Դրանք կոշտուկներով ձեռքերն են…

Ձեռքեր:Դուք տերևներ եք,տերևներ որոնք մի ճյուղի վրա են,
բոլորդ չորս մատ ունեք,և հինգերորդը մեծ մատը:

Բայց ինչից է, որ դուք այդպես տարբեր եք,
ձեռքեր աշխատավոր,և ձեռքեր տոնական:

Աղբյուրը



понедельник, 12 марта 2018 г.

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները (վերլուծույթուն)


Եղիշե Չարենցը շատ կանայք է ունեցել օրինակ՝Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ ,Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի ԴոստյանԱրուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան…:Նրա կանայք այնքան շատ են եղել,որ որոշների անունները ցուցակում չկան:Յուրաքանչյուրը իր հետքն է թող Չարենցի կյանքում: Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: 1930թ Չարենցին հրավիրել էին Երևան աշխատանքային այցով,որպես դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:Դեպքերի բերումով Չարենցը ծանոթացավ 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Հակասական վկայություններ կան թե,որ կինոնկարում է նկարվում Վերա Ռուսկին: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:Ի դեպ Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել:Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիինապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումը, զայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից: Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին:
Վերան ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է:Վերա  Ռուսկիին դեռ հայտնի չէր իր հայրական անունով, քան արտիստական կեղծանունով, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա Էռա Շմիդտն էր:Այդ պատճառով Չարենցը սիրում էր ժամանակ առ ժամանակ նրան մի բառախաղով դիմել«էռա ռուսկիխ »:Շատ չէր անցել Արփենիկի մահից,ամուրի բանաստեղծի հրապուրանքը այնքան մեծ էր,որ օրերից մի օր Չարենցը Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցի համարըԻնտուրիստ» ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկը: Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:
Չարենցը սահմանափակել էր Էռայի բոլոր կարգի շփումները:Նրան չէր թողնում դուրս գալ տանից,և երբ Չարենցը գործով քաղաք էր դուրս գալիս, նա պարզապես սենյակի դուռը փակում էր աղջկա վրա:Այնուամենայնիվ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին:Այդ տարիներին Էռայի անունը ոչ մի կինոֆիլմում չի հիշատակվում:Եվ դա ոչ թե ռեժիսորի մեղքով էր,այլ Չարենցի խանդի պատճառով:Համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը ամուսնանալու:Դե իսկ Էռայի պատասխանը դրական է լինում:Կարծիք կա,որ Էռանը ստիպողաբար է համաձայնվել ամուսնության որովհետև հղի էր:Բայց այնուամենայնիվ նրանց հարսանիքը տեղի ունեցավ:Ամբողջ հարսանեկան պատրաստությունները գլխավորել է Չարենցը,և ամեն բան եղել է իր ճաշակով:Էռան և Չարենցը շատ լարված էին,որովհետև իրենց երկար սպասված հարսանիքին հրավիրված էր ավելի քան 20 հոգի:Բոլորը սպասում էին հարսնացուին, հյուրերի մեծամասնությունը չէր տեսել նրան:Հյուրերին շատ հետաքրքիր էր, թե ով է այդ կինը ով արժանացել է բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին:Բայց ավելի անհամբեր ու անհանգիստը Չարենցն էր,որովհետև Էռան ուշանում էր:Եվ նա տեսնելով ,որ արդեն նախատեսվածից շատ է ուշանում ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը:Քիչ անց հայտնի է դառնում,որ Էռան փախել է: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:Ի դեպ Ռեգինա Ղազարյանը այն կինն էր,որ տարիներ առաջ պահել էր Չարենցի ձեռագրերը:Այդ ամենը իմանալուց հետո Էռան նստում է առաջին պատահած գնացքը և մեկնում Հայաստանից: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:Աղջկա համար ավելի անսպասելի էր,որ երբ Չարենցը իմացավ այդ լուրը ուղղակի մի պահ քարացավ, իսկ հետո հավաքվածներին ասաց,որ ինչ-ինչ խնդիրների պատճառով հարսանիքը տեղի չի ունենալու:Իսկ դրա փոխարեն տեղի ունեցավ քեֆ,որը շարունակվեց մինչև ուշ գիշեր:Ահա և ավարտվեց Չարենցի հերթական գայթակղույթունը:Շատ շուտ մոռանալով այդ ամենի մասին,նա արդեն նոր ընտրյալ ուներ Իզաբելլան:Այդ ամենից հետո Էռայի մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:
 
Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էրԵս նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը Մահարու եղբայրը)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և աղջկա, և մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նմանեցրի մեծ աղջկան. դա նկատեցինք, թե ես, և թե Գուրգենն իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունըՄի քանի տարի հետո Մկրտիչ Արմենը նորից անդրադառնում է ՝Ժենյաին «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:
Սրանից կարող ենք հետևել,որ Չարենցի բոլոր կանայք էլ իրենց հետքն են թողել նրա պոեզիայի վրա: