вторник, 20 марта 2018 г.

Չինական պոեզիա:Ջիդի Մաջիա

Ջիդի Մաջիան Չինաստանի ժամանակակից գրականության հայտնի դեմքերից է` բանաստեղծ ու էսսեիստ, ով գեղարվեստական մեծ ուժով պատկերում է հարազատ բնաշխարհի ոգին ու գեղեցկությունը,բացահայտում ժամանակների թռիչքի թողած խայտաբղետ հետքերը: Լինելով նաև միջազգային մաշտաբի գրական մշակութային գործիչ` նա իր ստեղծագործություններում խորությամբ արտացոլում է համաշխարհային տագնապներն ու խնդիրները, մարդասիրական բարձր ձայնով ամենքին կոչում արդարության, խաղաղության ու սիրո:


ՈՒՐԻՇ ՃԱՆԱՊԱՐՀ
Ես ոչ մի ուրիշ նպատակ չունեմ
Հանկարծ արեւն իմ լուռ թիկունքում
Եկող վտանգն է կանխագուշակում
Տեսնում եմ իմ մյուս «ես»-ը անցնում է
Մթության ու ժամանակի պսակի միջով
Սնվելով հնդկացորենի չոր սառնությունով
Ես չեմ տեսնում նրա ձեռքն այստեղ իմ առջեւ
Այն գտնվում է երկրի խորություններում –
Ձեռքին պահում է ոսկրե ծաղկեփունջ
Այնպես որ ցեղն իմ իր ծեսի մեջ պարզի
Նախահայրերի ներկայությունը
Ես տեսնում եմ երկրածին մի հինավուրց պատ
արեւի ներքո
Բոլոր առածները թաղված են գինում
Ես տեսնում եմ որ ռիթմերը գալարվում են
թմբկաթաղանթով
Երգիչն արձակում է իր կրակոտ լեզուն
Որոնելու տեղանք նոր ու դյութական
Ես այստեղ չեմ քանզի իմ մյուս «ես»-ը
Շտապ քայլում է հակառակ ուղղությամբ

Комментариев нет:

Отправить комментарий