понедельник, 14 мая 2018 г.

Գործնական քերականություն

376
Կա մի գյուղ Դրմբոն՝ճանապարհից հեռու:
Ընկերներս գլխաբաց, չթե հասարակ շապիկով՝երկու տղա քայլում էինք գետափով:
Ես ու իմ ընկեր Անդոն հաց ենք տանում  նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մենք՝ես ու Ցոլակը, մտանք բակ:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝դուստրը իմ վաղեմի ծանոթին:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով, խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին, կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից, հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
Հովտի մեջ,հենց առվակի մոտ երկնագույն երերացող սյուն էր կանգնած:
Վիթխարի ծառի տակ՝ նրա տախտականման արմատների մեջ ինձ անծանոթ միջատների կույտ կար:
Մեր տանն ապրելու ընթացքում՝ մանավանդ հիվանդանալուց հետո, այդ սկյուռը մարդամոտ էր ու շփվող:
Հաջորդ տարի,աշնան առաջին օրերին, մեր գազանանոցը մի հյուր էլ ունեցավ աֆրիկյան ջունգլիներից:

377
Պարզվում է,որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից:Նախանձը օրինակ ոչմիայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը,այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ:Ահա թե ինչու են ասում.<<Եթե չես ցանկանում տառապել ,մի՛ նախանձիր>>:Զըրպարտությունը,վիրավորանքը,շողոքորթությունը,անտաշ վերաբերմունքը ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են
:Մ.թ.ա երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ գտան:
Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն,որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում,որ ներկը հավասարապես չորանա:




382
Պլատոնի Ատլանտիդան,ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը՝ավելի քան երկու հազար տարի հուզում է մարդկությանը:Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր են ծավալվում Ատլանտիդայի՝ այդ առեղծվածային <<երկրի>>շուրջ,որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները:Սակայն այդ հեռավոր անցյալում՝ Հին Եգիպտոսի առաջին հայտնի շրջանից էլ 4-5 հազարամյակ առաջ,ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում:Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է:Օվկիանոսների ստորջրյա խորությունները նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին, շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից:Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում այնտեղ:Գլխավորն իհարկե դեռ առջևում է:Չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են:
Պլատոնը գրում է, որ Ատլանտիդայի մասին լսել է իր պապից՝ Կրիտիոսից, իսկ վերջինս<<իմաստունների իմաստուն>>Սոլոնից: Դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը:Դեռևս մ.թ.ա վեցերորդ դարում,Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ:Որոնց մասին Հելլադայում չգիտեին, կամ գուցե արդեն մոռացել էին:Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբլարթարի նեղուց,ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:


384.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

1.Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
2.Սրա հիման վրա կլինի հիմքը:
3.Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
4.Դուք չափազանցնում եք վտանգը:
Վտանգը դուք չափազանցրեցիք:
5.Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
6.Ի՞նչ բան է հարբուխը:
7.Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
8.Հաճելի տեսք չի թողում
Հաճելի
տեսք չունի:
9.Հեռախոսը դա շքեղություն չէ:
Շքեղություն չէ հեռախոսը:
10.Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:


378.

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենսանիների պաշտպանությաան վերաբերյալ նոր օրենք է ընդունվել: Ըստ այդ օրենքի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են: Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն: Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կորկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:


Комментариев нет:

Отправить комментарий